Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օրգանիզմի թունավորում. դրանից կարելի է խուսափել

Օրգանիզմի թունավորում. դրանից կարելի է խուսափել

Գիտական տեսանկյունից թունավորում է կոչվում ցանկացած հիվանդություն կամ խանգարում, որը կապված է թունավոր  նյութի (ագենտ) օրգանիզմ թափանցման հետ: Դա կարող է լինել ինչ ասես` սկսած կարիճի թույնից մինչև ախտածին մանրէները: Սննդային թունավորումները երկրորդ խմբից են:

 

Գոյություն չունեն թունավորման տեսանկյունից առավել կամ նվազ վտանգավոր մթերքներ: Հիմնականում բոլոր մթերքներն էլ ճիշտ մշակման ու պահպանման դեպքում վտանգ չեն ներկայացնում և միայն այդ պայմանների խախտման դեպքում է առաջանում վտանգը: Դրանցից պաշտպանվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ժամկետին, ստուգել փաթեթավորման ամբողջականությունը, ընտրել առողջ պտուղ ու բանջարեղեն: Իսկ եթե արդեն մթերքը գույնը փոխել է կամ պարզապես ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ուրեմն մի ափսոսեք, բերան տանելու փոխարեն այն աղբամանը նետեք:

 

Երբ պետք է օրգանիզմը մաքրել

 

Ժամանակակից արագ սնունդը աղտոտված օդի հետ օրգանիզմը խցանում է քաղցկեղածին նյութերով ու թույներով: Հետևանքը լինում է այն, որ ստամոքսն ու լյարդը ծանրաբեռնվում են, հաճախակի գլխացավեր են առաջանում, դեմքի գույնը խամրում է, ուժերի անկում ու ընդհանրապես, անկումային վիճակ է առաջանում:

 

 Ահա թե որ ախտանշաններն են հուշում, որ օրգանիզմը խարամներից մաքրելու ժամանակն է.

 

  • բերանից տհաճ հոտ է գալիս նույնիսկ ատամները մաքրելուց, իսկ մարմնից վատ հոտ է գալիս՝ անգամ լոգանքից հետո,
  • շատ հաճախ փորի փքանք է առաջանում (մեթեորիզմ),
  • խանգարվում է քունն անգամ սովորական ժամին ու գիշերվա կեսին`  առանց պատճառի,
  •  հաճախակի գլխացավեր են առաջանում,
  • արագ է վրա հասնում հոգնածությունն ու առանց պատճառի նյարդայնանալը,
  • չափից ավելի քրտնարտադրություն է առաջացել, որն ուղեկցվում է թուլությամբ,
  • ամենօրյա զուգարան գնալը հաճախացել կամ հակառակը` նվազել է,
  • չեն դադարում բերանաբորբերը, քիթ-ըմպանաբորբերն ու բրոնխիտները,
  •  ՈւՁՀ-ի հետազոտությամբ քարեր են հայտնաբերվել լեղապարկում ու երիկամներում,
  • մաշկը չորացել է,
  • ալերգիկ ռեակցիաները հաճախացել են, մաշկի քոր է առաջացել,
  • հաճախակի ոտքերի այտուց է առաջանում:

 

Այս բոլոր ախտանշանները խոսում են օրգանիզմը մաքրելու անհրաժեշտության մասին: Ահա մի քանի հասարակ միջոց.

 

  • աղիները գոլ գազազրկած ջրով մաքրել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն (առավոտյան, քաղցած ստամոքսին, ատամները լվանալուց հետո),
  • կաղամբաթթվի ջուրը. մեկ բաժակ գոլ  թթվաջուր` կրկին քաղցած ստամոքսին, առավոտյան կամ ուտելուց մեկ ժամ  առաջ:
  • Հրաշալի մաքրող միջոց է կարտոֆիլի հյութը. հրկ է կես բաժակ հյութը կումերով կամաց- կամաց խմել կես օրվա ընթացքում: 1 թ/գդալ վուշի սերմը (վաճառվում է դեղատանը) եփել 1 բաժակ եռման ջրով, թրմել 4-5 ժամ և ստացվածը խմել քնելուց առաջ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ